Քաղաքականություն 

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի խողովակներով գազ մատակարարել Իրանին. Պուտին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ադբեջանի խողովակաշարերով Իրանի հյուսիս գազ մատակարարելու պլանը:

«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը Ադրբեջանի խողովակաշարերով Իրանի հյուսիս գազ մատակարարելու մասով: Դա կարող է տնտեսապես նպատակահարմար լինել մեր գործընկերների համար»,-հայտարարել է Պուտինը Թեհրանում Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքում:

Նշենք, որ սա երեք երկների նախագահների արդեն երկրորդ եռակողմ հանդիպումն էր: Առաջինը կայացել էր Բաքվում:

 

Նույն շարքից