Հասարակություն 

Միայն վերջին 11 տարում աշխարհում սպանվել է մոտ 1000 լրագրող

analitik.am

2012-16 թվականների ընթացքում ամբողջ աշխարհում սպանվել է 530 լրագրող, իսկ 2006 թվականից հետո՝ 930: Նման թվեր ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ն:

Իր հերթին Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը տվյալներ է ներկայացրել այս տարի սպանված լրագրողների թվի մասին՝ նշելով, որ 2017 թվականին ամբողջ աշխարհում սպանվել է 47 լրագրող: Ընդ որում, սպանություններից 10-ից 9-ի մեղավորները մնում են անպատիժ:

Ինչ վերաբերում է լրագրողների համար ամենավտանգավոր գոտիներին, ապա դրանք արաբական երկրներն են: Դա կապված է Սիրիայի, Իրաքի և Եմենի զինված հակամարտությունների հետ:

Նույն շարքից