Քաղաքականություն 

ԱՄՆ-ը գլխավոր թշնամին է. Իրանի հոգևոր առաջնորդ

analitik.am

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համանեին ԱՄՆ-ն անվանել է իրանական ազգի գլխավոր թշնամի: Այս մասին ասված է վերջինիս պաշտոնական կայքում:

«Ամերիկան բառի ուղիղ իմաստով հիմնական թշնամին է»,-ասել է Համենեին ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերով, Իսլամական հեղաշրջումից անմիջապես հետո ԱՄՆ-ը թշնամական դիրք է գրավել, իսկ հիմա փորձում է խանգարել միջուկային համաձայնագրին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր Իրանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականության անհրաժեշտության մասին:

Նույն շարքից