Հասարակություն 

Թրամփը կրկին կոչ է արել մահապատժի դատապարտել նյույորքյան ահաբեկչին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել մահապատժի դատապարտել Նյու Յորքի ահաբեկիչ Սայֆուլո Սայիպովին, ում գործողությունների արդյունքում երկու օր առաջ զոհվեց 8, վիրավորվեց 12 մարդ:

«Ես կցանկանայի Նյու Յորքի ահաբեկչին ուղարկել Գուանտանամո, սակայն այդ գործընթացը երկար է տևում: Պետք է ավելի արագ գործել: Մահապատիժ»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Նշենք, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ Թրամփը կոչ է անում մահապատժի դատապարտել Սայիպովին

 

Նույն շարքից