Հասարակություն 

Անի Հովհաննիսյանն այսօր ազատ կարձակվի

analitik.am

Այսօր Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն ազատ կարձակվի «Աբովյան» ՔԿՀ-ից : Լրանում է նրա պատժի կրման ժամանակը:

Նշենք, որ Հովհաննիսյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկել է: Գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում:

Հովհաննիսյանն ու վերջինիս դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բազմիցս հայտարարել են, որ մինչև վերջ պայքարելու են արդարացման համար:

Նույն շարքից