Հասարակություն 

Սնանկացման ուղտը չոքել է Արման Սահակյանի դռանը. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը «Պրես Ստենդ»  ընկերության գործունեությունը ձախողելուց հետո անցել է իր մյուս բիզնեսների վաճառքին։

ՉԻ աղբյուրների փոխանցմամբ, պատգամավորը վաճառքի է հանել նաև «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։

Նշենք, որ  ոչ վաղ անցյալում պատգամավորը գնել էր  սնանկացած «Սթար» սուպերմարկետների ցանցը և փոխելով անվանումը՝ դրանց տեղում հիմնել էր «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։

Փաստորեն, պատգամավորի բախտը չէր բերել, սնանկացման ուղտը չոքել է նաև նրա դռանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից