Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի նկատողությունը ծանր է ազդել Բաբլոյանի վրա. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի սկանդալային հայտարարությունը թանկ է նստել իր վրա։ Քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելով` Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը, ասել էր. «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա»։

ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Բաբլոյանի հետ և նախատել նրան չմտածված խոսքերի համար։ Ի մասնավորի նա վերջինիս ասել է` ինչից չես հասկանում, գոնե կարողացիր լռել։ Այս հանգամանքը շատ ծանր է ազդել Բաբլոյանի վրա, և նա իր վատ հոգեվիճակի մասին անկեղծացել է մտերիմների շրջապատում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից