Հասարակություն 

ԻՊ-ը ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով ծայրահեղականներին:

ԻՊ-ը նշել է, որ հարձակում իրականացրած Սայֆուլո Սայիպովն իրենց զինվորներից է: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուզբեկստանի քաղաքացի Սայիպովը հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում բեռնատարով մխրճվել է մարդկանց  բազմության մեջ՝ սպանելով 8, վիրավորելով 12 մարդու:

Նույն շարքից