Հասարակություն 

Թրամփը հաստատակամ է գրին քարտը վերացնելու հարցում

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գրին քարտի միջոցով Միացյալ Նահանգներում հաստատվող քաղաքացիները ամենալավ մարդիկ չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նյույորքյան ահաբեկիչ Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլո Սայիպովն ԱՄՆ է մեկնել գրին քարտով:

Թրամփի խոսքերով, այն երկրները, որտեղ գրին քարտ է խաղարկվում, չեն տալիս իրենց լավագույն քաղաքացիներին, ընտրյալներին:

Մեկ այլ հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ գրին քարտով ԱՄՆ են մեկնում այնպիսի գազաններ, ինչպիսին նա է, ով կատարեց Նյու Յորքի ահաբեկչությունը:

Թրամփը նշել է, որ պետք է վերջ տալ այդ ծրագրին:

Նույն շարքից