Эха Москвы ռադիոընկերության հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերը, ով հարձակման էր ենթարկվել Իսրայելի քաղաքացի Բորիս Գրիցի կողմից և կոկորդին դանակի հարված ստացել, դուրս է գրվել հիվանդանոցից: Լրագրողը տուն է գնացել նոյեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին: Հարձակման հիմնական պատճառ համարվում է Գրիցի հոգեկան խանգարումները: