Հասարակություն 

Բրիտանուհուն մեղադրել են հանուն սեփական հաճույքի երեխաներին կրծքով կերակրելու մեջ

analitik.am

Բրիտանացի բլոգեր Սոֆի Մեյ Լանը This Morning շոուի ժամանակ հայտարարել է, որ շարունակում է կրծքով կերակրել իր աղջիկներին, չնայած այն բանին, որ վերջիններս արդեն մեծ են դրա համար, հայտնում է The Sun-ը:

Բլոգերի աղջիկներից մեկը 5 տարեկանը, մյուսը՝ 2:

Լանի ամուսինը նշել է, որ երեխաները կարող են հրաժարվել կրծքի կաթից, սակայն հավելել է, որ դեմ չէ կնոջ որոշմանը:

Շոուի հանդիսատեսը կարծիք է հայտնել, որ դա անընդունելի է և կնոջը մեղադրել են երեխաներին հանուն սեփական հաճույքի կրծքով կերակրելու մեջ:

Լանն էլ իր հերթին նշել է, որ կրծքով կերակրելն անվճար է, և այդպես իրենք կարողանում են լուրջ գումար խնայել սնունդի վրա:

Նույն շարքից