Հասարակություն 

Հրաձգություն՝ ԱՄՆ-ում, կա 26 զոհ

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում կրակ բացած Դևին Քելլին 5 տարի առաջ դատապարտվել է կնոջ և երեխայի վրա հարձակվելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության ղեկավարին:

Ավելի վաղ տեղեկությունների էին հայտնվել, որ հանցագործը ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում: Նրան հեռացրել են կարգապահական խնդրիների պատճառով:

Նշենք, որ զինվորականի հագուստով տղամարդը ներխուժել էր եկեղեցի և կրակ բացել հավաքվածների վրա՝ սպանելով 26, վիրավորելով 20 մարդու: Ներկաներից մեկը պատասխան կրակ է բացել, ապա հետապնդել փախուստի դիմած հանցագործին: Ավելի ուշ հանցագործին գտել են մահացած: Դեռ հայտնի չէ, թե ում գնդակից է վերջինս մահացել:

Նույն շարքից