Մոսկվայում իրավապահները նոյեմբերի 5-ին 302 քաղաքացի են ձերբակալել, կազմվել է 328 արձանագրություն՝ ադմինիստրատիվ իրավախախտումների համար:
ՌԴ մայրաքաղաքի իրավապահները հայտնում են, որ ձերբակալությունները տեղի են ունեցել ենթադրյալ անկարգությունները կանխելու համար:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են տրավմատիկ ատրճանակներ, սառը զենք և այլն:
Դատարանի որոշում պահանջող բոլոր նյութերն ուղարկվել են դատարան: