Մայամիում ամերիկյան ֆուտբոլի հանդիպման ժամանակ ոստիկանության աշխատակիցը հարվածել է երկրպագուհիներից մեկի դեմքին՝ վերջինիս մարզաշատից հեռացնելու ժամանակ, գրում է The Independent-ն:
Միջադեպը հայտնվել է տեսախցիկների թիրախում: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը հարվածում իրեն ապտակող կնոջը, ով, ամենայն հավանականությամբ, անսթափ վիճակում է, և նոկաուտի ենթարկում վերջինիս:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տեսանյութում երևացող կինը խանգարել է մյուս երկրպագուներին, նրա նկատմամբ հասարակական կարգը խախտելու համար մեղադրանք է առաջադրվել:
Քննադատություններից չի խուսափել նաև ոստիկանը: