Կրասնոդարում մրցարշավի ժամանակ կվադրոցիկլը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում:
Ամենայն հավանականությամբ, վթարը տեղի է ունեցել, քանի որ վարորդը չի կարողացել կառավարել ղեկը:
Նախնական տեղեկություններով, տուժել է երկու երիտասարդ: Բարեբախտաբար վնասվածքները լուրջ չեն: