Հասարակություն 

Նավթը կտրուկ թանկացել է Սաուդյան Արաբիայում արքայազների ձերբակալությունից հետո

Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի անդամների ձերբակալությունից և ավիավթարի արդյունքում բարձրաստիճան չինովնիկների մահանալուց հետո Brent տեսակի նավթը կտրուկ թանկացել է՝ մեկ բարելի գինը սահմանելով  մոտ 63 դոլար:

WTI  տեսակի նավթը ևս թանկացել է: Նավթի այս տեսակի մեկ բարելն այժմ արժե 55,95 դոլար:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանվելու արդյունքում մահացել է արքայազն Մանսուր բեն Մուքրինը:

Մեկ օր առաջ էլ հայտնվել էր 11 արքայազնի ձերբակալության մասին: Նրանց թվում է նաև երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ալ-Վալիդ բին Թալալը:

Նրանք ձերբակալվել են հակակոռուպցիոն  պայքարի շրջանակներում:

Նույն շարքից