Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում մասնավոր չվերթներ իրականացնող Ан-2 օդանավ է կործանվել:
Վթարը տեղի է ունեցել Էկիմչան ավանի մոտ: Օդ բարձրանալուց հետո, օդանավը, ինչ-որ պատճառներով, շրջան է կատարել և փորձել է վայրէջք կատարել, սակայն չի հասել թռիչքուղղուն և ընկել է տների մեջ:
Օդանավում եղել են երկու օդաչուները:
Նախնական տեղեկություններով, օդաչուներից մեկը մահացել, մյուսը կարողացել է ժամանակին լքել օդանավը: