Բրիտանիայի տղամարդկանց ամենահին ակումբում՝ Savile Club-ում, առաջին անգամ կին կհայտնվի, այս մասին գրում է The Telegraph-ը:
Խոսքը վերաբերում է տղամարդուն, ով արդեն եղել է վերոնշյալ ակումբի անդամ, սակայն որոշել է փոխել սեռը և դառնալ կին:
Ակումբի ղեկավարությունը որոշել է, որ 30-ամյա տղամարդը կարող է շարունակել մնալ ակումբի անդամ նույնիսկ սեռը փոխելուց հետո:
Savile Club-ը հիմնվել է 1868 թվականին: Ակումբի անդամներ են եղել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը, Ռեդյարդ Քիպլինգը: