Հասարակություն 

Աշխարհի ամենալավ վաճառվող ավտոմեքենաները

Բրիտանական Park Indigo ընկերությունը կազմել է աշխարհի ամենատարածված ավտոմեքենաների ցանկը: Այն հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ցուցակի առաջին տեղում հայտնվել է Toyota Hilux պիկապը, որն ամենալավ վաճառվող ավտոմեքենան է աշխարհի 25 երկրներում:

Երկրորդ հորիզոնականում Volkswagen Golf-ն է, որը վաճառքի հիանալի ցուցանիշներ է գրանցում Եվրոպայում: Իսկ եռյակը եզրափակում է Toyota Land Сruiser-ը, որը սիրվեց հատկապես Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Ամերիկային, ապա այնտեղ անվիճելի առաջատարը Ford F-150-ն է:

 

Նույն շարքից