ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է 1979 թվականից Իրանի նկատմամբ գործող միակողմանի պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը:
Որոշման մեջ նշված է, որ երկու երկրների հարաբերությունները դեռ կարգաորված չեն և 1981 թվականից սկսված կարգավորման գործընթացը շարունակվում է: Հաշվի առնեով դա՝ պատժամիջոցները շարունակվելու են նաև 2017 թվականի նոյեմբերի 14-ից հետո:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ԱՄՆ-ն անվանել էր Իրանի գլխավոր թշնամի: