Օմսկում 35-ամյա տղամարդը կացնահարել և սպանել է իր տանը հյուրի կարգավիճակում գտնվող 55-ամյա կնոջը: Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն:
Նախնական տեղեկություններով, սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հյուրը ալկոհոլ օգտագործելուց հետո խանգարել է տան տիրոջը քնել: Տան տերն էլ վերցրել է կացինը և մի քանի անգամ հարվածել իր հյուրին, ապա պառկել ու քնել:
Սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին: