Կրեմլը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս կլինի Ռուսաստանում: Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսքը վերաբերում է աշխատանքային այցի:
Պեսկովը նշել է, որ տեղի է ունենալու նախագահների բանակցություն, դա սովորական աշխատանքային շփում է:
Վերջին անգամ Պուտին-Էրդողան հանդիպում տեղի է ունեցել այս տարի մայիսի 3-ին Սոչիում:
Ավելի վաղ Էրողանը հայտարարել էր, որ Պուտիի հետ պատրաստվում է հատուկ խոսել ղարաբաղյան հակամարտության մասին: