Արմեն Ջիգարխանյանը որոշել է ամուսնալուծվել դատարանով և արդեն համապատասխան հայց է ներկայացրել: Այս մասին հայտնել է Կուզնեցովյան դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան:
Հայցը քննվելու է նոյեմբերի 9-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջիգարխանյանն առողջական խնդիրներ է ունեցել, տեղափոխվել հիվանդանոց, ապա հայտարարություն տարածել՝ կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու մտադրության մեջ: