ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Մենք լսում ենք Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, թե նա պատրաստվում է նման հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահ Պուտինը պատրաստ է դրան: Ամերիկացիները գիտեն այդ մասին»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ նախագահների պրոտոկոլային ծառայությունները շփվում են:
ՌԴ արտգործնախարարը չի բացառել նաև, որը ինքը նոյեմբերի 10-11-ին Վյետնամում կարող է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: