Արդեն հաջորդ շաբաթ Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է որոշում կայացնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այս մասին հայտնում է Коммерсантъ թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ, այս հարցը ներառվելու է Դոնբասի մասին նախագծում, որը քննարկվելու է նոյեմբերի 16-ին:
Ենթադրվում է, որ նախագծին կողմ կքվեարկեն բոլոր խմբակցությունները, ինչից հետո այն կուղարկվի նախագահ Պորոշենկոյի վավերացմանը: Եթե դա տեղի ունենա, Ուկրաինայում ռուսական և ՌԴ-ում ուկրաինական դիվանագիտական առաքելությունները կփակվեն:
Դեպքերի նման զարգացումից հետո, ենթադրվում է, որ ՌԴ-ում Ուկրաինայի շահերը կներկայացնի կամ Բելոռուսը, կամ Շվեյցարիան: