Քաղաքական 

Թրամփը կոչ է արել միավորել ջանքերը Հյուսիսային Կորեան մեկուսացնելու համար

Հարավային Կորեայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատասխանատու երկրները պետք է միավորեն ջաները Հյուսիսային Կորեան մեկուսացնելու համար:

Թրամփը նաև կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին խզել տնտեսական կապերը Հյուսիսային Կորեայի հետ և թուլացնել դիվանագիտական հարաբերությունները:

Դիմելով արդեն Փհենյանին՝ Թրամփը հայտարարել է, որ պետք չէ թերագնահատել իրենց՝ քաղաքակիրթ աշխարհին, և պետք չէ փորձել իրենց համբերությունը. «Մենք պաշտպանելու ենք մեր ընդհանուր անվտանգությունը, բարգավաճումը և սուրբ ազատությունը»:

«Ձեզ չի հաջողվի վախեցնե մեզ»,-հավելել է Թրամփը:

Նույն շարքից