Հանուն գիտության զարգացման խումբն այսօր կրկին դասադուլ է անում՝ բողոքելով տարկետման սահմանափակման մասին օրենսդրական նախաձեռնության դեմ: Նրանք պահանջում են պահպանել տարկետումն այնպես, ինչպես այն կա:
Երեկ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դիմել էր ցույց անող ուսանողներին՝ հայտնելով, որ պատրաստ է ընդունել 4 ներկայացուցչի: Սակայն հանդիպումը տեղի չունեցավ, քանի որ ուսանողները մերժեցին առաջարկը: