ԱՄՆ Միննեսոտա նահանգի Բլումենգթոն քաղաքի Mall of America առևտորի կենտրոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի արդյունքում առնվազն 2 տուժած կա, հայտնում է Star Tribune-ը:
Նախնական տեղեկություններով, հարձակումը տեղի է ունեցել կենտրոնի առաջին հարկում գտնվող Macy's խանութում:
Տուժածները հոսպիտալացվել են: Որոշ աղբյուրների համաձայն, տուժել է նաև հարձակվողը: