ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենանը CNN-ի եթերում պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է վախեցրած լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Եթերում բանավեճ է ծավալվել Վյետնամում Թրամփ-Պուտին հանդիպման թեմայով: Բանավեճի ժամանակ էլ Բրենանը նշել է, որ Պուտինը կարող է օգտված լինել սեփական անձը շատ սիրելու Թրամփի թուլությունից և Թրամփի այն մտավախությունից, որ իր դեմ ինչ-ինչ փաստեր կարող են լինել՚ «Կարծում եմ, որ Թրամփն ինչ-որ պատճառով վախեցած էր Պուտինից: Այն, ինչ Թրամփն անում է ռուսների նկատմամբ, կամ վախի արդյունք է, կամ՝ միամտության: Կարծում եմ՝ ռուսները և չինացները ենթադրում են, որ Թրամփին կարող են օգտագործել իրենց նպատակների համար»:
Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին: