Հասարակություն 

С-400-երի վաճառքի մասով ռուս-թուրքական պայմանագիրն ավարտված է

С-400 զենիթահրթիռային համակարգերի վաճառքի մասով ռուս-թուրքական պայմանագիրն ավարտված է: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրետտին Ջանիկլին:

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանից վերոնշյալ համակարգի ձեռքբերումը անվանել է ստիպված քայլ: ԱՄՆ կատարած այցի ժամանակ նա հայտարարել է, որ Անկարան կնախընտրեր նման համակարգեր գնել նԱՏՕ-ի անդամ երկրներից, սակայն չստացվեց:

Թուրքիայի վարչապետը նշել է նաև, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարվել ՆԱՏՕ-ից, սակայն շարունակելու է համագործակցել նաև Ռուսաստանի հետ:

Նույն շարքից