Քաղաքական 

Կրեմլը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկվելու Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ

Այսօր Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայի իրավիճակին:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերող հարցերը:

Խոսվելու է նաև առևտրա-տնտեսական հարաբերությունների և էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:

Ավելի  վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հատուկ խոսել է նաև ԼՂ հակամարտության մասին:

 

Նույն շարքից