Նոյեմբերի 12-ին իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն Իրանում հասել է 350-ի, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Իրաքում զոհերի թիվը հասնում է 11-ի:
Վիրավորված քաղաքացիների թիվը հասնում է մոտ 5 հազարի:
Իրանի որոշ շրջաններում հոսանքազրկումներ կան, նորմալ չեն աշխատում հեռախոսակապն ու համացանցը: