Հասարակություն 

ԱՄՆ-ում գաղտնի առաջադրանք կատարող ոստիկանական երկու խմբեր հարձակվել են իրար վրա

analitik.am

ԱՄՆ Դեթրոյտ քաղաքում գաղտնի առաջադրանք կատարող ոստիկանական երկու խմբեր հարձակվել են իրար վրա, հայտնում է Fox 2 Detroit-ը:

Ոստիկանական խմբերից մեկի երկու անդամ ներկայացել են որպես թմրանյութ վաճառող՝ ցանկանալով հայտնաբերել գնորդների: Որպես գնորդ ներկայացել են ոստիկական մյուս խմբի անդամները՝ նպատակ ունենալով վնասազերծել թմրանյութ վաճառողներին:

Հատուկ օպերացիայի ժամանակ ծեծկռտուք է սկսվել, ոստիկանները սսպառնացել են միմյանց զենքով: Արդյունքում մեկ ոստիկան հոսպիտալացվել է:

Նույն շարքից