ԱՄՆ-ը չի պատրաստվում հեռանալ Սիրիայից, քանի դեռ այդ երկրում իրավիճակը կարգավորելու համար ժնևյան գործընթացը չի սկսել աշխատել: Այս մասին հայտարերել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը:
«Մենք չենք պատրաստվում հիմա հեռանալ: Չենք հեռանա, քանի դեռ ժնևյան գործընթացը չի տվել իր արդյունքները»,-ասել է Մեթթիսը:
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնը պայմաններ կապահովի հարցի դիվանագիտական կարգավորման համար. «Մենք ամեն ինչ կանենք հարցի դիվանագիտական կարգավորման համար»:
Նոյեմբերի 12-ին ՌԴ և ԱՄՆ նախագահները համատեղ հայտարարություն էին արել՝ հրաժարվելով Սիրիան կիսել ազդեցության գոտիների: