Հասարակություն 

Դասադուլ անող ուսանողները հացադուլ են հայտարարել

analitik.am

Նախորդ շաբաթվանից դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը, այդ թվում նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը, հացադուլ են հայտարարել և այժմ գտնվում է ԵՊՀ լսարաններից մեկում:

Դավիթ Պետրոսյանը կոչ է արել չփորձել դուռը կոտրել կամ սադրանքների գնալ:

Քիչ առաջ էլ նախաձեռնող խմբի անդամներից մեկը բարձրախոսով հայտնեց հացադուլի մասին՝ նշելով, որ կարիք կա գնալու և պահպանելու հացադուլ հայտարարծների անվտանգությունը, ինչից հետո ուսանողները խմբով շարժվեցին դեպի հացադու հայտարարծները:

Հիշեցնենք, որ ուսանողների խումբը պայքարում է տարկետման իրավունքի համար:

Նույն շարքից