Հասարակություն 

Համերի փոխանցում՝ լարերի միջոցով

Սինգապուրի պետական համալսարանը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս փոխանցել սննդի և խմիչքի համը ցանկացած տարածության վրա մեր մոլորակի սահմաններում: Digital Taste Interface սարքը քիմիկատներ չի օգտագործում օգտատերի համար համ ստեղծելու նպատակով, դրա աշխատանքի սկզբունքն ավելի բարդ է` հաղորդում է spletnik.ru-ն:

Էլեկտրոդների և ջերմաստիճանի տատանումների օգնությամբ սարքը խթանում է համային ռեցեպտորները, և օգտատերը զգում է հիմնական համերը (թթու, քաղցր, աղի, դառը)` մետաղական թիթեղը հպելով լեզվին:

Ենթադրվում է, որ Digital Taste Interface-ը կօգտագործվի խաղերում. հաղթանակի դեպքում կպարգևատրի քաղցր, իսկ պարտության ժամանակ` դառը համով:

Մշակողներից մեկի խոսքերով` համալսարանը շարունակում է կատարելագործել սարքը` փոխանցելու համար ոչ միայն հիմնական համերը, այլ նաև բարդ համադրությունները:

Նույն շարքից