Հասարակություն 

Ծնողները ծեծել են երեխաներին ծեծի ենթարկող դաստիարակին և ստիպել ծնկի իջնել /տեսանյութ/

analitik.am

Շանհայի մանկապարտեզներից մեկի երեխաների ծնողների զայրույթին չափ ու սահման չի եղել, երբ վերջիններս համացանցում հայտնված տեսանյութում տեսել են, թե ինչպես է դաստիարակներից մեկը ծեծում երեխաներին:

Ծնողները որոշել են իրենց ձևով պատժել դաստիարակին:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխաների ծնողները նախ ծեծում վերոնշյալ դաստիարակին, ապա ստիպում վերջինիս ծնկի իջնել և ներողություն խնդրել:

Հարցը ներողություն խնդրելով չի լուծվել: Երեխաներին ծեծող դաստիարակին հեռացրել են աշխատանքից, ոստիկանությունը քննություն է սկսել:

https://www.youtube.com/watch?time_continue=24&v=P_4KQyN5NdU

https://www.youtube.com/watch?v=Y6_rxiAA54w

Նույն շարքից