Հասարակություն 

Իսրայելում քրեական գործ է հարուցվել Բաքվի «խնդրանքով» հայկական դիրքերին ԱԹՍ-ով հարվածած ընկերության դեմ. razm.info

analitik.am

Նոյեմբերի 13-ին Թել Ավիվի դատարանը արգելք է դրել այդ երկրի ընկերության մասնագետների կողմից 2017 թ. հուլիսին հայկական դիրքերին «Ադրբեջանի խնդրանքով» մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու գործով հետաքննությունից տեղեկատվության տարածման վրա: Քննությունը հանձնվել է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին:  Այս մասին հայտնում են իսրայելական The Times of Israel և Haaretz պարբերականների կայքերը (1,2):

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել Ադրբեջանի ԶՈւ համար իսրայելական արտադրության Orbiter 1K մահապարտ անօդաչու թռչող սարքի ցուցադրման ընթացքում այն հայկական դիրքերի վրա կիրառելու գործով: Ըստ պարբերականի՝ ոստիկանության հաղորդագրությունում նշվում է.

«Հետաքննություն է ընթանում Aeronautics Defense Systems Ltd. (ADS` խմբ.) ընկերության դեմ՝ կապված նշանակավոր գնորդի հետ գործարքի հետ»:

Հետաքննությունը վարում է Իսրայելի ոստիկանության «Լահավ 433» դեպարտամենտի Միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքը («Յահբալ»):

Մանրամասն՝ razm.info

Նույն շարքից