Իրանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի, այս մասին հայտնում են իրանական պաշտոնական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հայտնվում էր 445 զոհի մասին:
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվն անցնում է 7 հազարը:
Հիշեցնենք, որ իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժը 7,3 մագնիտուդ հզորությամբ է եղել:
Ավերվել են պետական շենքեր, տներ և այլն: