Գլխավոր Հասարակություն 

Այն, ինչ ինձ հետ կատարվեց, ինձ էլ ավելի ուժեղացրեց. Անի Հովհաննիսյան. armeniasputnik.am

analitik.am

Հաճախ լինում է այդպես… Ապրում ես քեզ համար՝ առօրյա հոգսերով ու խնդիրներով, ընկերներով ու մասնագիտական մեծ ու փոքր ձեռքբերումներով, կամ անկումներով, հարազատներով: Ու հանկարծ ամեն ինչ փոխվում է: Ընդ որում, այնպես է փոխվում, որ չես էլ հասցնում հասկանալ ինչու, ինչպես ու երբ… Ամեն ինչ փոխվում է գլխիվայր, ամեն ինչով հանդերձ` փոխվում ես հենց դու…

Լուսինե Հարությունյան. Ճիշտ այսպես փոխվեց ամեն ինչ լրագրող Անի Հովհաննիսյանի համար, որը վերջերս ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Նա այնտեղ անց է կացրել 1.5 տարի: Անի Հովհաննսիյանը, պատմելով երկու տարբեր իրականությունների մասին, վերապրելով զգացածն ու տեսածը, բավականին անհողդողդ է որոշումների մեջ և անկոտրում` իր սկզբունքների հանդեպ: Բոլորովին այլ իրականություն ու կանոններ, այլ շրջապատ ու առօրյա: Չնայած բոլոր դժվարությունների, Անիին հաջողվել է ժամանակն օգտագործել ճիշտ և հնարավորինս՝ հօգուտ իրեն:

«Աշխատել եմ` բանտում եղած ժամանակն իզուր չանցնի. անընդհատ կարդում էի, ուսումնասիրում։ Հասցրել եմ դիսերտացիաս գրել, անգամ լեզուներ եմ սովորել»,– պատմում է Անին մեզ հետ զրույցում։

Ազատությունը կրկին ձեռք բերած Անին ասում է, որ քրեակատարողական հիմնարկն այն վայրը չէ, որը տեսնում ենք ֆիլմերում ու ռեպորտաժներում. դա բոլորովին այլ իրականություն է, որի հետ ստիպված ես հաշտվել, բայց և չկորցնել քո ԵՍ-ը:

«Տարբեր կանայք, տարբեր ճակատագրեր ու պատմություններ, տարբեր բնավորություններ ու կենսագրությունների կարող ես հանդիպել այնտեղ։ Հայտնվել էի մի միջավայրում, որն ինձ համար բոլորովին ընկալելի չէր. գռեհիկ, հայհոյախառն շփման ձև, կանանց ոչ կանացի պահվածք, դրան գումարած՝ նախաքննության փուլի բարդ հոգեբանական ճնշումները թվում էին անվերջանալի: Կարծում էի` կատեմ բոլորին, բայց հաղթահարեցի այդ ամենն իմ վճռականության շնորհիվ»,- պատմում է Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Մանրամասն՝ armeniasputnik.am

Նույն շարքից