Հասարակություն 

Սեռական ոտնձգությունների ալիքը հասել է ԱՄՆ Կոնգրես

Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամ Ջեկի Սփայերը հայտարարել է, որ ամերիկյան Կոնգրեսում գտնվում են պատգամավորներ, ովքեր նախկինում մեղադրվել են սեռական ոտնձգության մեջ, գրում է New York Post-ը:

Նրա խոսքերով, անցած 10-15 տարիների ընթացքում Կոնգրեսը մոտ 15 միլիոն դոլար է փոխհատուցել սեռական ոտնձգությունների զոհերին, որպեսզի վերջիններս լռեն:

Կոնկրետ անունները Սփայերը չի նշել, սակայն ասել է,որ նման պատգամավորներից երկուսն այսօր էլ են Կոնգրեսում: Նրանցից մեկը հանրապետական է, մյուսը՝ դեմոկրատ:

Նույն շարքից