Ուսանողների ցույցը Ազգային ժողովի մոտ շարունակվում է: Քիչ առաջ նրանց միացան նաև ԵՊՀ-ի լսարաններից մեկում հացադուլ անող ուսանողները: Նրանք հայտարարեցին, որ հացադուլը չեն դադարեցնում, ուղղակի եկել են միանալու իրենց ընկերներին:
Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ են պատրաստվում հիմա անել, երբ օրենքն արդեն ընդունվեց, նշեց, որ հենց դրա համար են ԵՊՀ-ից եկել ԱԺ, որպեսի քննարկեն հետագա անելիքները: