Քաղաքական 

Իսրայելը միայնակ պատրաստ է պայքարել Իրանի դեմ. Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է միայնակ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ և Սիրիան դարձնել իր ռազմական բազան: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, գրում է The Jerusalem Post-ը:

Հյուսիսային Ամերիկայի հրեական համայնքի առջև ելույթ ունենալու ժամանակ Նեթանյահուն Իրանին մեղադրել է սիրիական հակամարտությունն օգտագործելով  Իսրայելի սահմանին ամրապնդվեու ձգտումների մեջ:

Իսրայելի վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը միասնական պատասխան տալ «իրանական ագրեսիային». «Իրանը միջուկային զենք չի ստանալու, չի կարողանալու Սիրիան դարձնել իր ռազմական բազան Իսրայելի դեմ»:

Նեթանյահուն նաև գովասանքի խոսքեր է ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հասցեին այն բանի համար, որ վերջինս պատրաստ է վերանայել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:

Նույն շարքից