Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն բանակցություններ է վարել զինվորականների հետ՝ խնդրելով վերջիններիս թույլ տալ իր կնոջը՝ Գրեյս Մուգաբեին լքել երկիրը: Այս մասն հայտնում է աֆրիկյան լրատվական գործակալությունը:
Եթե իր խնդրանքն ընդունվի, Մուգաբեն պատրաստ է հրաժարվել իշխանությունից: Հնարավոր երկիր, ուր կարող է հեռանալ Գրեյս Մուգաբեն, ՀԱՀ-ն է:
Ավելի վաղ զինվորականները հայտարարել էին, որ իրենց վերահսկողությունն են հաստատել պետական հեռուստաընկերության վրա, սակայն չեն ցանկանում իշխանությունից զրկել նախագահին: Նրանք նշել էին, որ իրենց թիրախը նախագահի շրջապատում գտնվող հանցագործներն են