Lamborghini ընկերությունը մեկ օրինակով հատուկ ավտոմեքենա է ստեղծել Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար և այն նվիրել վերջինիս:
Պանտիֆիկի մամուլի ծառայությունից հատնում են, որ նվեր ստացած Huracan-ը վաճառվելու է աճուրդի ժամանակ, իսկ ստացված շահույթը փոխանցվելու է բարեգործությանը:
Մասնավորապես գումար է հատկացվելու Իրաքին, որտեղից քրիստոնեաների զգալի մասը հեռացան պատերազմի տարիներին: Պայմաններ են ստեղծվելու, որպեսզի վերջիններս կարողանան վերադառնալ:
Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապին նմանատիպ նվեր էր մատուցել նաև Harley-Davidson-ը: