Հասարակություն 

Դասընթաց ՀՀ ԱԻՆ սպայական անձնակազմի համար

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հանձնագրի, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) հիմնարար սկզբունքների վերաբերյալ դասընթաց՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների սպայական անձնակազմի մասնակցությամբ:

Դասընթացն անց էր կացվում «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագրով նախատեսված միջոցառումների շրջանակում և նպատակ ուներ բարձրացնելու Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գործունեության վերաբերյալ սպաների իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ոլորտում նրանց գիտելիքների ձեռքբերմանը և ամրապնդմանը:

Դասընթացի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրացվեցին հարցեր, որոնց տրվեցին պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ:

Նույն շարքից