Հասարակություն 

Ռուսաստանում ավիավթարից փրկված 4-ամյա աղջիկը կոտրել է ոտքը. Նա միակ փրկվածն է

Խաբարովսկի երկրամասում L-410 օդանավի կործանումից հետո 4-ամյա աղջնակի փրկվելը բացառիկ դեպք է: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով երկրամասի տրանսպորտային վերահսկողության ծառայությանը:

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, որ ինչ-որ մեկը փրկվում է ավիավթարի ժամանակ 600 մետրից ընկնելուց հետո: Փոքրիկը ուղեղի ցնցում է ստացել և կոտրել ոտքը, նրա վիճակը միջին ծանրության է:

Գործակալության զրուցակիցը նաև հավելել է, որ երեխային շուտով կտեղափոխեն մանկական հիվանդանոց:

Հավելենք, որ վերոնշյալ ավիավթարի արդյունքում զոհվեց  7 մարդ, ողջ է մնացել միայն 4-ամյա երեխան:

Նույն շարքից