Հասարակություն 

Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է. Արամ Հարությունյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ի «Իգլայի» գործով դատական նիստին մեղադրող դատախազը պահանջեց պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Ամիսներ շարունակ ընթացող դատական նիստերի ընթացքում Սամվել Բաբայանի աջակիցներին դատարանում շատ հազվադեպ կարելի էր տեսնել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ»-ին ասաց, որ իրենք առայժմ չեն քննարկել մեղադրող դատախազի կողմից՝ Բաբայանի համար 7 տարվա ազատազրկում պահանջելու հարցը, հավելելով, որ երբ վճիռ հրապարակվի, իրենց գործողություններն այդ ժամանակ հստակ կլինեն։ Սամվել Բաբայանին թե՛ նախընտրական շրջանում և թե՛ հիմա քաղբանտարկյալ է համարում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։ «Այս գործն ի սկզբանե «կարվել է» Սամվել Բաբայանի վրա»,- ասաց Հարությունյանը»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից