Ֆրանսիայում սկսել են պատրաստել օրինագիծ, որով կթույլատրվի սեքսով զբաղվել 13 տարեկանից սկսած, եթե կա կողմերի համաձայնությունը, գրում է The Local-ը:
Այս պահին, եթե կողմերի միջև համաձայնություն կա, թույլատրվում է սիրով զբաղվել 15 տարեկանից սկսած: Նոր փոփոխությունների մասին Ֆրանսիայում սկսել են մտածել այն բանից հետո, երբ դատարանն անմեղ է ճանաչել 11-ամյա աղջիկներ հետ սեռական հարաբերություններ ունեցած 28-ամյա տղամարդկանց:
Ֆրանսիական օրենքների համաձայն, բռնաբարության մեղադրանք առաջադրվում է միայն այն դեպքում, եթե չի եղել կողմերից մեկի համաձայնությունը:
Նոր օրենքով, ցանկացած սեռական հարաբերություն 13 տարեկանից փոքր անձնաց հետ կհամարվի հանցագործություն: