Հասարակություն 

Պետերբուրգի մետրոն կարող է շուտով հայտնվել ջրի տակ

Սանկտ Պետերբուրգի մետրոն կարող է շուտով հայտնվել ջրի տակ: Այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով հատուկ հանձնաժողովին, որը բացահայտել է, որ մետրոյի թունելների շինարարության ժամանակ անորակ նյութեր են օգտագործվել:

Նման եզրահանգման փորձագետները եկել են մետրոյի երկու կայարաններում ուսումնասիրություններ կատարելուց հետո:

Մասնագետները կարծում են, որ կարող է կրկնվել նախորդ դարի 70-ականներին տեղի ունեցածը, երբ մետրոյի թունելներից մեկը հայտնվեց ջրի տակ, սակայն ջուրը չկարողացավ առաջ գնալ խցանման պատճառով:

Այս անգամ ջրի տակ կարող է հայտնվել ամբողջ մետրոն:

Նույն շարքից